Սա իմ բլոգն է

Ես Զառան եմ: Ուրախ եմ, որ բլոգ ունեմ:
download

Անի Ավագյանի բլոգ

Ես շատ ուրախ եմ, որ  վերջապես  ունեմ իմ բլոգը :

View original post

The lion and the mouse

A lion is asleep in the sun one day. A little mouse comes out to play. The little mouse runs up the lion’s neck and slides down his back. The lion catchas him with a great big smack! ‘I’m going to eat you!’ the lion roars his mouth open wide. ‘No, no, please don’t!’ the little mouse cries. ‘Be kind to me and one day I’ll help you.’ ‘I’m a lion! You’re a mouse! What can you do?’ The lion laughes, very hard, and the mouse runs away. But the mouse is out walking the very next day. He hears a big roar, and squeaks when he sees the king of the jungle tied to a tree. But the mouse has a plan to set him free. The mouse works quickly and chews through the rope. The lion sais, ‘Oh little mouse, I had no hope. You were right, little mouse – thank you, I’m free. You’re the best friend there ever can be!’

Մեր լեզուն

imagesCAVMXNFV
մեսրոպ

Հայաստանից դուրս ուրիշ երկրում եղե՞լ եք:

Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք: Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով: Եթե մենք չգիտենք տվյալ երկրի լեզուն և ոչինչ չենք հասկանում, այդ լեզուն անվանում ենք օտար: Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում: Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խոսել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու: Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն:

Հայերի մայրենի լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է: Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է:

Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար: Ստեփանոս Մալխասյանց

Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է: Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի: Սաշտոցյան գրերի գյուտից հետո, այսինքն վերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Ուշադիր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները.

Ինչու ապշած ես, Լըճակ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ:

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արեահամբառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած էարն եմսիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմսիրում:

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում:
Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը՝ արևելահայերենով: Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան: Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը: Այսպիսով, մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:

19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևել­յան և Արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը: Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, Արևմտյան Հայաստա­նում՝ Կոստանդնուպոլիսը: Հիմնականում Արարատյան և Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու ճյուղերը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:
  2. Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:
  3. Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:
  4. Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:
  5. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`խոշոր աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարցերին: Ինչպիսի՞ երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի՞ շենք-բարձրահարկ շենք….

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։
Գեղեցիկ նկար ,հետաքրքիր նկար,պայծառ նկար

Ծաղկած այգի, կանաչ այգի, կախարդական այգի

Գույնըզգույն ծաղիկ, բուրավետ ծաղիկ, կարմիր ծաղիկ
Հաստափոր գիրք, հետաքրքիր գիրք, գունեղ գիրք
Մաքուր գորգ, փափուկ գորգ , բրդյա գորգ




2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Փոքրքմարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Երջանկությունը անսպառ պատել էր պատանու սիրտը:  Հոծ ամբոխը գազազած խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի կանաչապատ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:Վաղեմի
ընկերները փոքրիկ առիթով վիճել էին
և բաժանվել իրարից:

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:
պայծառ
կապտավուն
սառնորակ
մաքուր
երփներանգ
արբեցնող
վարդագույն
ճերմակ
երջանիկ
կիսաբաց
հիասքանչ

Միստիկ Կապույտ Աշխարհ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :

Արեգն և Թագավորը

— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:

Երկաթե Ձեռքի Պարտությունը

Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հոլովում

Քար
քարի
քարին
քարից
քարով
քարում

Աղջիկ
աղջկա
աղջկան
աղջկան
աղջկանից
աղջկանով
աղջկա

քամի
քամու
քամուն
քամուն
քամուց
քամիյով
քամու մեջ

ձի
ձիու
ձիուն
ձիուն
ձիուց
ձիով
ձիու մեջ

ծով
ծովի
ծովին
ծովին
ծովից
ծովով
ծովում

երկինք
երկնքի
երկնքին
երկնքին
երկնքից
երկնքով:

Նամակ Արեգին

Բարեւ Արեգ!!!Ես կարդացի քո պատմությունը:Ինձ գերեց քո հերոս կերպարը:Դու մեծ պատվով դուրս եկար ստեղծված իրավիճակից,հաղթելով երկաթե ձեռքը:Թագավորությունը քո շնորհիվ լցվեց գույներով:

4)Հատվածը Արեգի անունից

Երբ ես մտա կապույտ աշխարհ,տեսա որ ամեն բան կապույտ է:Ես ձայն տվեցի մարդկանց:Նրանք ինձ պատմեցին,թե ինչպես է երկաթե ձեռքը ավերել թագավորությունը:Ես արեցի ամեն բան,որ փրկեմ և լցնեմ թագավորությունը գույներով:

5)Երկաթե ձեռքը չար,անսիրտ հերոս էր:

6)Եթե այս աշխարհում չլինեին երկաթե ձեռքեր,ապա այն կլիներ էլ ավելի բարի,ջերմ ու լուսավոր:

7)Արեգի փոխարեն ես կընդունեի թագավորի առաջարկը:

8)Երկաթե ձեռքին գերեց կապույտ գույնը:

Արաքս գետը

Գրեթե ամեն մի ազգ ունի իր սիրելի, գլխավոր գետը: Մեզ՝ հայերիս համար այդպիսին է Մայր Արաքսը:

Արաքսը սկիզբ է առնում պատմա­կան Հայաստանի տարածքում՝ այժմ Թուրքիայում գտնվող Բյուրակն (այ­սինքն՝ հազարավոր ակունք ունեցող) լեռնազանգվածի սառնորակ աղբյուր­ներից: Գետը սկզբնավորվում է չորս առվակներից, որոնք, այնուհետև միա­նալով այլ գետերի ու գետակների, հոսում են դեպի Արարատյան դաշտ: Այստեղ արդեն Մայր Արաքսը հոսում է դանդաղ, փռվում  է, տարածվում՝ առաջացնելով ոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ:

Պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ, Արաքս գետը հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Վաղարշապատի և Արտաշատի մոտով, բայց հետագայում փոխել է իր հունը և հեռացել այդ քաղաքներից:

Արաքսը միանում է Կուր գետին, և երկուսով միասին հոսում են դեպի Կասպից ծով: Արաքսի ջրերը ոռոգման նպատակով օգտագործվել են դեռևս շատ վաղուց: Նրա վրա կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ և ջրամբարներ:

Արաքսը հարուստ կենդանական աշխարհ ունի: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտ, լոքո և այլ ձկնատեսակներ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությու­նից բացի, այսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետական կազմա­վորումը՝ Լեռնային Ղարաբաղի Հան­րապետությունը (ԼՂՀ): Այն ստեղծվել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Ար­ցախ աշխարհը, որը դարեր շարու­նակ անկախության համար մղած պայքարի օրինակ է եղել:

Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված մակերևույթ ունի: Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնա­շղթան: Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը, որոնց գեղատեսիլ հովիտներում ծվարել են բազմաթիվ գյուղեր, քաղաքներ, պատմաճարտարա­պետական հուշարձաններ: Ար­ցախյան կոթողներից իրենց վեհությամբ առանձնանում են Գանձասարի և Ամարասի վան­քերը, Քարվաճառի ժայռափոր բերդապարիսպները, խաչքարե­րը և այլն: Արցախ աշխարհը հայտնի է իր բացառիկ գեղեց­կությամբ հյուսված գորգերով, հատկապես՝ վիշապագորգերով:

Հանրապետության տարած­քի հյուսիսում ձգվում են մթին անտառներով պատված Մռավսարի լեռները, որի հյուսիսային լանջերին ընկած է Շահումյանի շրջանը:
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի հայորդիների անուններ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը, Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ:

Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշում­ները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին: Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական Արցախի անկախու­թյամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական տարածք­ների ազատագրմամբ: Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի ազատագրության համար:

Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պայքարելու է իր բռնազավթված պատմական հայրենիքի վե­րադարձի համար: Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նա- հապետ Հայկի զավակներին:

Արցախի լեռներից ճյուղավորված՝ բարձրադիր բնական հար­թության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհր­ դանիշ Շուշին: Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես կրթության, մշակույթի՝ իր ժամանակի եզակի կենտրոններից մեկը: Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը, տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ մտավորականներ:

Շուշիից ընդամենը 10 կմ հյու­սիս, ցածրադիր հարթավայրում է գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այստեղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի նստավայրը:

Արցախը բազմապիսի բնական հարստություններ ունի: Արգավանդ դաշտերը, արագահոս գետերը, տարբեր մետաղներով հարուստ ընդերքը, հիմնականում մեղմ եղա­նակները երկրի զարգացման հա­մար բարենպաստ նախադրյալներ են ապահովում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պատմական Հայաստանի որ տարածքն է այն ընդգրկում:
  2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին: Ինչից սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը:
  3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում:
  4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսներ գիտեք:
  5. Երբևէ եղել եք Արցախում: Եթե այո՝ համառոտ պատմեք այդ մասին: